ՀՀ ՏԿԵ նախարարը Մանիլայում մասնակցել է Ասիա-Խ...

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» OGP նախաձեռնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ իր ելույթում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, համայնքներում իրականացվող մասնակցային բյուջետավորման ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարին ուղղված միջոցառումները։

Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել նաև Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը։