ՀՀ տարածքում ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավա...

2021 թվականին Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որում ներգրավված կլինեն ավիացիա և զրահատեխնիկա: Այդ մասին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, հայտնում է БЕЛТА-ն:

«Զորավարժությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների օգտագործմամբ», -ասել է նա լրագրողներին:

Նա նաև հայտնել է, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այս զորավարժությունը նախապատրաստելու համար: