ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» սոցիալական ցան...

ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշվում է, որ տվյալ համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը։