ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում մասնակցում է Եվրաս...

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը, նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ հարցեր: