Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` կայքում:
Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երեւանում՝ հետագայում այն նաեւ մարզերում տարածելու հիմքեր ստեղծելու նպատակով:
Առցանց համակարգի ներդրման արդյունքները`
Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան:
ՀՀ որեւէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավելի թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):
Կտրուկ նվազել է գերբեռնված եւ թերբեռնված դպրոցների թիվը:
Առցանց գրանցման համակարգը բաց է. հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ: