
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին։
Ինչպես տեղեկացնում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ու այդ ուղղությամբ մշակված քաղաքականությանը՝ նշել է, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստում ՀՀ կառավարությունը հանձն է առել մշակել նոր ազգային ռազմավարություն։
Նախագիծն արդեն իսկ մշակված է և ներկայացված Կառավարության քննարկմանը։
Փոխնախարարն այս համատեքստում կարևորել է համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ: