ՀՀ նախկին «այսպես կոչված» նախագահների օրոք պե...

Լեռնային Ղարաբաղի հարցը մի քանի երկրներ օգտագործել են որպես պարան՝ Հայաստանի զարգացումը կանխելու համար։ Հոկտեմբերի 1-ին կառավարության ժամի ժամանակ նման հայտարարություն է արել Փաշինյանը։

«Դուք (նկատի ունենալով ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը՝ խմբ.) այս պարանի թելերն եք։ Դուք, այսպես կոչված երեք նախագահների հետ միասին, այս պարանի թելերն եք։

Նրանք (նախկին նախագահները՝ խմբ.) այնտեղ չէին պետությունը ղեկավարելու, այլ պետության գոյությունը կանխելու համար, իսկ նրանց օրոք պետություն չկար։ Նրանք պարաններ էին՝ պետության կայացումը կանխելու համար»,- նշել է Փաշինյանը։

Նա կրկին Հայաստանի նախկին նախագահներին ուղիղ եթերում բանավեճեր անցկացնելու մարտահրավեր է նետել՝ միաժամանակ առաջարկելով խորհրդարանական լսումներ կազմակերպել։