ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլ...

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: