ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալը գործուղվել է Բրյուսե...

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը փետրվարի 16-ից 18-ը գործուղվել է Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Հովհաննիսյանը մասնացել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ  արդարադատության ազատության և անվտանգության հարցերով գործընկերության ենթակոմիտեի 14-րդ նիստերին։

Պատվիրակությունը կազմված է եղել ՀՀ կառավարության և անկախ մարմինների ներկայացուցիչներից։