ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պ...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով կգտնվի Լեհաստան:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երկօրյա այցի շրջանակում նախատեսված են Ժաննա Անդրեասյանի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ: 

Ժաննա Անդրեասյանը կայցելի մշակութային և մարզական մի շարք  հաստատություններ, ինչպես նաև Հայկական մշակույթի և ժառանգության հիմնադրամ:

ԿԳՄՍ նախարարը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների՝ մշակութային գործիչների և արվեստագետների հետ: 

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը: