ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա ծիրան արտահանելու մասին լուրերին:
«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- պարզաբանել է փոխնախարարը:
Ավելի վաղ մամուլում գրել էին, որ ՀՀ–ից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է։



