ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշո...

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին:

Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետեւ՝ արդարացմանը»,- գրել է նա: