ՀՀ ԳԱԱ–ն հայտարարում է մրցույթ. յուրաքանչյուր...

Հայաստանի ազգային ակադեմիան ներկայացնում է Հայաստանում գիտահետազոտական աշխատանքները խթանող եւ գիտական միտք համախմբող կարևոր իրադարձություններից մեկը՝ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ – 2025»։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը շնորհվում է հետեւյալ անվանակարգերում.

Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների և քիմիայի, կյանքի ու երկրի մասին գիտությունների բնագավառներում,

Երկուական մրցանակ՝ հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ոլորտներում,

մեկ մրցական՝ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում,

մեկ մրցանակ՝ բժշկագիտության բնագավառում։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ գիտահետազոտական խմբեր։

Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 մլն դրամ։