ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ-ի պաշտոնյան քնն...

Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմայի Էմիրության կառավարիչ, Գերագույն խորհրդի անդամ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմին փետրվարի 20-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ 

Այս մասին հայտնում է Wam լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցության ամրապնդման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է երկու երկրներում կայուն զարգացման խթանման, առաջընթացի և բարգավաճման կարևորությունը։ 

Շեյխ Սաուդը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված ամուր հարաբերությունները՝ նշելով, որ վերջին տարիներին համագործակցության առանցքային ոլորտներում զգալի առաջընթաց է գրանցվել։