ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ...

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։ Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։