Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունը:
Կողմերը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը:
Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը:
Դեսպան Հակոբյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը նախորդել է դեսպանի առանձնազրույցը միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար Փեյման Միրաբի հետ։