Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել Ռուսաստանի իրավապահ մարմիններին, որ Մոսկվայում գտնվելիս կորցրել է իր Samsung Galaxy 8+ հեռախոսը։ Այս մասին հայտնում է ռուսական RenTV-ն։
Նա հայտնել է, որ հեռախոսը թողել է տաքսու մեջ, ու վարորդը մինչև հիմա չի կապվել իր հետ։
Ռուսաստանի իրավապահ մարմինները հիմա ստուգումներ են իրականացնում հաղորդման վերաբերյալ։



