Խորհրդարանական վերահսկողության գործառույթների իրականացման համատեքստում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանը, Տիգրան Կարապետյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գոռ Գևորգյանը այցելել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին:
Այցի շրջանակներում հանդիպել են բաժնի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել ոստիկանության տարածքային ստորաբաժանման աշխատակիցներին հուզող մի շարք հարցեր, մասնավորապես` հանցավորության դեմ պայքարի, ոստիկանության ծառայողների լիազորությունների վերանայման, կադրերի վերապատրաստման և հավաքագրման ուղղություններով: Զրույցի ընթացքում աշխատակիցները նաև ներկայացրել են քրեական մշակույթը արմատախիլ անելու իրենց պատկերացումները և տեսլականները:
Քննարկման արդյունքում ներկաները եկան այն ընդհանուր եզրահանգմանը, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն առկա խնդիրների լուծմանը և ոստիկանության դերի ու նշանակության բարձրացմանը հանրության շրջանակներում:



