Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հրավերով կայցելի Հելսինկի:
Այս մասին նշված է Ֆինլանդիայի ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Միրզոյանը Հելսինկիում կգտնվի նոյեմբերի 28-29-ը։
Նշվում է, որ արտգործնախարարները կանդրադառնան Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությանը և տարածաշրջանային հարցերի։
Ֆինլանդիա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի, ԱԳ իր գործընկերոջ, խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-Ահոյի և Եվրոպական հարցերի և սեփականության հարցերով նախարար Յոակիմ Ստրենդի հետ։