
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության խումբը, գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, իր աշխատանքն է սկսել Երևանում: Ինչպես Տեղեկացնում է ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքիը, Ստանիսլավ Զասի պատվիրակությանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: