ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը քննարկել ե...

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին: Հանդիպման մասին ՀՀ ԱԽ քարտուղարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Զրուցակցիս հետ գոհունակությամբ ընդգծել ենք Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմոլորտ համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը»,– գրել է Արմեն Գրիգորյանը։