
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: