ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի...

Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին եւ նրա հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին որոշման իրականացումը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

Վահե Գևորգյանը զրուցակցին է նաև ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտի 5-ի կատարված դիվերսիոն հարձակման մանրամասները: