ՀՀ ԱԱԾ տնօրենին խստագույն գաղտնիության պայման...

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու: Դա արվում է Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման նախաշեմին։ Այդ մասին իր տելեգրամ-ալիքում գրել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Աբազյանի առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար:

Բոլոր նիկոլականներին, այդ թվում նաև այդ ԱԱԾ տնօրենին հիշեցնեմ, որ ձեր իշխանության արդյունքում մենք կորցրել ենք Հայրենիք: Ձեր արկածախնդրության արդյունքում զոհվել են հազարավոր հայրենասերներ, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում անգամ ձեր ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից 2 ամիս անց: