«Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի տարածք իսրայե...

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ իր մարտիկները հրթիռակոծել են իսրայելական ուժերը, որոնք փորձել են թափանցել Լիբանանի տարածք Հադաբ-Այթա անտառային զանգվածից։

Հարձակման հետեւանքով կան զոհեր, եւ դա ստիպել է իսրայելական զորքերին նահանջել, տեղեկացրել է շարժումն իր թելեգրամ-ալիքում։

Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտնել էր կիրակի հարձակումների շարքի մասին Իսրայելի հյուսիսում, ներառյալ զորամասերի հրթիռակոծումը Բեյթ Հիլելում եւ ռազմական դիրքերը Ջալ ալ-Ալամում, ալ-Մալիքիում, Զաբադանում եւ Շտուլում։