«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀԱ...

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալան Բեյրութում հանդիպել է «ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան  «Իսլամական ջիհադ»-ի ներկայացուցիչների հետ, տեղեկացրել է Mehr-ը։

Նասրալան քննարկել է վերջին իրադարձությունները տարածաշրջանում «Իսլամական ջիհադ»-ի գլխավոր քարտուղար Զիադ ան-Նահալայի եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրիի հետ։ Կողմերը քննարկել են նաեւ  «իրավիճակը հյուսիսային ճակատում եւ բախումները Լիբանանի եւ օկուպացված Պաղեստինի սահմանին»։

Զրուցակիցները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային դիրքորոշումները, ինչպես նաեւ այն միջոցները, որոնք «Դիմադրության առանցքը պետք է ձեռնարկի ներկա կրիտիկական փուլում»։