«Հեզբոլլահ»-ը պատասխան հրթիռային հարվածներ է...

Իսրայելական հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել Լիբանանի հարավում։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական օդուժը Լիբանանի հարավում Նաբատիե շրջանի Զաուտար աշ-Շարկիա քաղաքում բնակելի տուն է թիրախավորել, որի հետևանքով մի ամբողջ ընտանիք՝ հայրը, մայրը և երկու երեխաները զոհվել են։

Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Զահլա-ալ-Քարաք մայրուղու վրա մեքենային ուղղված իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել՝ ևս երկու քաղաքացի։

«Հեզբոլլահ»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ի պատասխան Լիբանանի տասնյակ բնակավայրերի ուղղությամբ իսրայելական հարձակումների՝  խմբավորման անդամները հրթիռային հարվածներով թիրախավորել են Գալիլեա Պանհանդլ տարածքում գտնվող իսրայելական դիրքերը։

Լիբանանը հայտնել է, որ իսրայելական հարձակումների հետևանքով երկրում մարտի 2-ից ի վեր 72 զոհ է արձանագրվել։ Բացի այդ ռմբակոծությունները տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել են լքել իրենց տները: