«Հեզբոլլահ»-ը հայտնել է Իսրայելի տարածքին նոր...

Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է Իսրայելի տարածքին հերթական հարվածները հասցնելու մասին։ Խմբավորումն այդ մասին հաղորդագրություններ է տարածել իր Telegram ալիքում։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, որը գտնվում է հյուսիսարևմտյան Ակկո քաղաքի շրջանում։ Բացի այդ, մի քանի հրթիռ է արձակվել հրեական պետության հյուսիսային Քիրյաթ Շմոնա քաղաքի ուղղությամբ՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Գրոհների հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ շարունակում է հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի տարբեր ենթակառուցվածքների։ 

Սեպտեմբերի 23-ից Իսրայելն սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ, որի ընթացքում զանգվածային հարվածներ է հասցնում կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Հոկտեմբերի 1-ից ԻՊԲ-ն նաև «Հեզբոլլահ»-ի դեմ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում։ Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է անվտանգ պայմաններ ստեղծել երկրի հյուսիսային սահմանամերձ շրջաններում, որպեսզի տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տները։ Իսրայելի հարվածներից Լիբանանում շուրջ 2000 մարդ է զոհվել։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին գնդակոծում է Իսրայելի հյուսիսային շրջանները: