«Հեզբոլլահ»-ի զինյալները պատրաստ են շարունակե...

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նայիմ Քասեմը մարտի 25-ին իր անունից տարածված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ ռազմական գործողությունների պայմաններում Իսրայելի հետ բանակցությունները հավասարազոր են պարտադրված հանձնվելուն։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

Քասեմը նաև Իսրայելի դեմ միասնության կոչ է արել։

Նա ընդգծել է, որ «Հեզբոլլահ»-ի զինյալները պատրաստ են շարունակել Իսրայելի դեմ պայքարն՝ «առանց սահմանափակումների»։

«Հեզբոլլահ»-ը Լիբանանը ներքաշել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հակամարտության մեջ՝ մարտի 2-ին հարվածներ հասցնելով Իսրայելին՝ ի աջակցություն Թեհրանի։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանի դեմ՝ հայտնելով, որ թիրախավորում է խմբավորման ենթակառուցվածքները։ Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 1 միլիոն մարդ տեղահանվել է։

Իսրայելն ավելի վաղ հայտարարել է, որ երկրի բանակը կգրավի Լիբանանի հարավային շրջանները՝ մինչև Լիտանի գետն ընկած հատվածը, և պաշտպանական բուֆերային գոտի կստեղծի։