Հեղափոխությունից հետո շարունակ տեսնում ենք դա...

Լենա Նազարյանը խորհրդարանի լսումների ընթացքում իր ելույթը սկսեց դատաիրավական համակարգի մասին խոսելիս՝ անվանելով այն կախյալ:

«Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտություններ: Իրավագիտակցության բարձրացման և արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը: Սակայն եթե դատաիրավական համակարգը չի ցանկանում ակտիվ մասնակից լինել երկրի ժողովրդավարական փոփոխություններին, ապա կլինի այս գործընթացի զուտ կրողը», – ասաց Նազարյանը: