«Հեղափոխությանը թշնամիներ են պետք, այս անգամ էլ սահմանվեց, թե թշնամիները դատավորներն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` նշելով, որ հեղափոխությունները միշտ ընդդեմ են, ոչ թե հանուն:
Քաղաքագետի խոսքով՝ այս իշխանությունները փորձում են միշտ վառ պահել որևէ թշնամու կերպար, որի դեմ պայքարել է պետք: Այդ է պատճառը, որ մինչ օրս էլ տարբեր պատճառներով թիրախավորում են, օրինակ, նախկին իշխանություններին.«Նախկին իշխանություները դեռ հնարավոր է մեղադրել 4-5 տարի՝ մինչև հաջորդ ընտրությունները: Փաշինյանը այս կերպ փորձում է պահել էյֆորիան»,-նշում է Ենոքյանը:
Վերջինիս խոսքով՝ վարչապետի ռեյտինգն արդեն այն չէ, որը կար 1 տարի առաջ.«Նա արդեն չունի այնքան հեղինակություն, որ կարողանա փոփոխությունների հասնել»:



