Հետո լինելու է Արցախի գրեթե լիարժեք հայաթափում. էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։
Ասեմ։
- Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։
- ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։
- Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։
- Սյունիքով և Տավուշով Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքի տրամադրում։ Դրանցից մեկը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է»։
- Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրճատում, ատոմակայանի փակում, կրթական համակարգի փոփոխություն։
- Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների հետապնդում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն բանակում ծառայելու) համար։
Էս ամենը երաշխավորված կլինի, եթե Հայաստանում մնա այսօրվա դե-ֆակտո իշխանությունը, ով էս ամենի գլխավոր, միակ մեղավորն է»,- գրել է նա:



