Հերթական հակառուսական գործընթացն արվում է մեր...
44-օրյա պատերազմից հետո իսրայելական և թուրքական լրատվամիջոցները մի ծավալուն հոդված էին շրջանառում. բովանդակությունն այս էր, Հայաստանը պետք է գրավվի Ադրբեջանի կողմից, ոչ թե Թուրքիայի, պատճառն այն է, որ Թուրքիայի խառնվելու դեպքում Ռուսաստանը կխառնվի, իսկ Ադրբեջանի դեպքում այլ կլինի, իսկ ինչ է պետք այս ամենի համար: Արևմուտքը պետք է այնպես անի, որ Հայաստանի իշխանությունները չշեղվեն հակառուսական գծից, Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում չհատի կարմիր գծեր, ինչը թույլ չի տա Ռուսաստանին խառնվել կատարվողին:
Այս տրամաբանությամբ է գործում ՀՀ իշխանությունը և նրա կամակատար Արցախի իշխանությունը: Արայիկ Հարությունյանի երեկվա «բացառիկ» հարցազրույցը սրա մասին և սրա համար էր, ասում է. «Արևմուտքի ջանքերով պետք բանակցություն լիներ, Ադրբեջանը չմասնակցեց», սա ցինիզմ չէ, սա գործ է, որն արվում է Արևմուտքի համար, վերը նշածս տրամաբանությունից՝ այստեղ հակառուսական գծի մեջ են, Ադրբեջանը կարմիր գծեր չի հատում, ուղղակի այդ ամենը պետք է աներ Ռուբեն Վարդանյանը, քանի որ վերջինս շատ է վարկաբեկվել, և հերթական հակառուսական ելույթն իր շահերից չէ, այդ կեղտոտ գործը հանձնարարվել էր նրան:
Եվ այս հերթական հակառուսական գործընթացն արվում է մեր 120 հազար հայրենակիցների տառապանքի և զրկանքների հաշվին:
Գրում է Ազատ Ադամյանը իր ֆեսյբուքյան էջում