Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության հա...

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարծում եմ ԱԱԾ բյուջեի ավելացումը պայմանավորված է գալիք դեմարկացիայի, դելիմիտացիայի և միջանցքի հետ

Բնականաբար ունենալու ենք նոր սահմանագիծ, նոր սահմանապահ ուժեր, ավելի երկար պետական սահման պահելու անհրաժեշտություն, նոր կառույցներ և տեխնիկա: 

Այս ամենի համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, որը տրվելու է ԱԱԾ սահմանապահ զորքերի կարիքների համար:

Չեմ բացառում նաև, որ որոշ ֆինանսավորում նախատեսվի ռուս սահմանապահներին, եթե ստեղծվելիք ճանապարհը/միջանցքը նրանք են պահելու:

Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար...»: