Ժիրայրի դավաճանությունը և քաղաքական սնանկությունը միայն վերջին տարիներով չի սահմանափակվում: Նա ունի երկար հետագիծ և այդ հետագիծը բացարձակ կապ չունի Շուշիի հետ: Իր հերոս լինելն էլ հենց ինքը վիճարկեց` երբ Հայրենիքը պաշտպանելու փոխարեն պարբերաբար վրանային, հովանոցային ավան շահագործեց Ազատության հրապարակում:
Արցախյան առաջին պատերազմի գրեթե ավարտին Ժիրայր Սեֆիլյանը դարձել է «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար: Մինչ այդ, նա Դաշնակցության ջոկատի հրամանատարն էր: Գումարտակը գումարտակ, հրամանատարն էլ հրամանատար: Արցախի հինգ շրջաններից յուրաքանչյուրում եղել են առնվազն 2-3 գումարտակներ: Դրանցից մեկն էլ Շուշիի առանձնակի գումարտակը: Ոչ ոք չի ասում, որ այդ գումարտակը եղել է անպիտան: Ընդհակառակը: Բայց Ժիրայրի «քաղաքական» գործունեության սկզբի տարիներից նա և նրա շրջապատը, շահարկելով գումարտակի «Շուշիի» անվանումը, անուղղակիորեն ստեղծել են այնպիսի մի տպավորություն և միֆ, որ իբր նրա հրամանատարությամբ այդ գումարտակն է 1992 թվականին ազատագրել Շուշին: Իրականում, Շուշիի ազատագրման օրերին այդ գումարտակը գոյություն չի ունեցել: Այն ձեւավորվել է ազատագրումից հետո, և կրել բերդաքաղաքի անունը պարզապես որովհետեւ այնտեղ տեղակայված է եղել: Շուշիի ազատագրման գործողությունում Ժիրայրը նույնիսկ երրորդական-չորրոդական դերակատարություն չի ունեցել: Հարցրեք Սամվել Բաբայանին, որի հրամանատարության ներքո էր գտնվում նա Շուշիի ազատագրման օրերին:
Բացի այդ, գումարտակի Ժիրայրի հրամանատարության իրական որակների վկաները գումարտակի մեծաթիվ այն ազատամարտիկներն էին և են, որոնք խրտնում էին իրենից և իրենց հրամանատար էին համարում ոչ թե նրան, այլ Պետոյին (Պետրոս Ղեւոնդյանին), ով զոհվեց 1994 թվականին Քարվաճառում:
1994 թվականին Ժիրայրը ներգրավված էր Դաշնակցության ստեղծած «Դրո» գաղտնի խմբի գործունեությունում: Խմբի բացահայտումից հետո նրան հաջողվեց խուսափել հետապնդումից և հայտնվել Լիբանանում, որտեղ մնաց ավելի քան երկու տարի: Հետո վերադարձավ Հայաստան: Նա ցուցմունքներ է տվել «Դրոյի» գործով: Հարցրեք նրան՝ ի՞նչ ցուցմունքներ: Ինչպե՞ս պատահեց, որ ուրիշները ձերբակալվեցին և դատապարտվեցին նույնիսկ մահապատժի, իսկ նրան հաջողվեց պլստալ: Պատահակա՞ն է, որ Դաշնակցությունից հեռացվեց:
Նա հարցաքննվել և ցուցմունքներ է տվել նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով:
Սամվել Բաբայանի Արցախում բանտարկությունից ազատվելուց և Երեւան գալուց հետո (2004 թվականի սեպտեմբեր), 2-3 տարիների քաղաքական գործունեության ընթացքում Ժիրայրը նրան աջակցել է վարձատրության դիմաց: Այդ ժամանակ Ժիրայրը Սամվել Բաբայանից ստացել է բազմատասնյակ հազարավոր դոլարներ: Այս ընթացքում Ժիրայրը հանդես էր գալիս «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների համակարգող, «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Այդ ժամանկվանից և մինչ օրս չորսամյա դպրոցական գրագիտությամբ Ժիրայրի հիմնական ինստրուկտորն (հրահանգիչն) է` իհարկե հնամենի Կոմսորգը, կոմսոմալի քարտուղար, Սերժի մտերիմ, «Ղարաբաղ կոմիտեից» կոմիտեական` Աշոտ Մանուչարյանը: Այս ինստրուկտորի (հրահանգչի) նշանակումը նույնպես պատահական չէր` Աշոտ Մանուչարյանը պրովոկացիաների, խառնակչության, սեւ գործերի խելացի ու խորամանկ փորձառու սատանա է: Եվ որքան բացահայտիչ է այս Կոմսորգի կերպարը այսօր`Ղարաբաղի միացման անվան տակ շուրջ 35 տարի առաջ քաղաքական ասպարեզ նետված Աշոտ Մանուչարյանը Ղարաբաղը հանձնելուց լռեց:
2006 թվականից սկսվում է Ժիրայրի քաղաքական հետապնդում խորագրով` կալանավորում-ազատում բեմականացման միջոցով նրանից «քաղաքական ֆիգուր» քանդակելու գործընթացը:
2006 թվականի վերջին նա կալանավորվեց և դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման, իր՝ «Արցախը հանձնողի գլուխը տրաքացնելու ենք» խոսքի համար: Տեսանք, թե ինչպես «տրաքացրեց» հանձնողների գլուխները: Հետո ասում էր՝ «Հող հանձնողին հողին ենք հանձնելու»: Տեսանք նաեւ, թե ինչպես հողին հանձնեց դրանց:
Ի դեպ 2006 թվականի կալանավորումից հետո նրա եղբայր Թորոսը այդ հարցով հանդիպել էր Սերժ Սարգսյանին և վերջինը նրան ասել էր՝ «Հավատա Թորոս, Ժիրայրը բանտում ավելի ապահով է» և թե էլ ինչ պայմանավորվեցին Սերժի հետ, որը նրան ապահովություն է տալիս մինչ օրս կարծում եմ հասկանալի է:
Ազատազրկման մեջ եղած ժամանակ, 2007-2008 թվականներին նա պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, 2008 թվականի վերջին Հայ ազգային կոնգրեսին, և սա այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը շարունակում էր պնդել Արցախի հարցով իր հայտնի թեզիսները:
Մի կողմից օգտվելով ԼՏՊ-ի և Կոնգրեսի շարժման մարումից, մյուս կողմից բանտարկության իրողությունից առաջ բերելով «հերոսի» ու «հալածվածի» կերպար, 2008-2009 թվականից սկսեց իր անձի շուրջ ձեւավորել տարբեր «նախաձեռնություններ»՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում», «Միացում», «Սարդարապատ», «Նախախորհրդարան», «Հիմնադիր խորհրդարան» եւ այլն, հասնելով մինչեւ «Բեւեռ»: Վերոնշյալ «նախաձեռնությունները» տարբեր «քաղաքացիական» ակցիաներ կազմակերպեցին. բժիշկ, սպա Վահե Ավետյանի սպանության, «փակ շուկայի» ճարտարապետական ձեւափոխման, Կոմիտաս 5 հասցեում հակաօրինական և բնակիչների իրավունքները ոտնահարող շենքի կառուցման դեմ բողոքներ եւ այլն: Այդ ակցիաները մեկ էլ հանկարծակի դադարում էին: Ես չեմ կասկածում, որ դրանց դադարեցումը «տակից» փոխանցված փողերով էր պայմանավորված:
2015 թվականից սկսվեց ավելի «ուժային» գործունեության շրջանը: Պատահական չէր, որ Վարուժանի «աննկատ միջամտությամբ» այդ ժամանակներից սկսվեց «շարժման» ներսում Ժիրայրին «հրամանատար» անվանելու «ավանդույթը»: Իսկ 2014 թվականից արդեն միանշանակ ուժի մեջ էր մտել Արցախը հանձնելու ծրագիրը, որի համար ընտրված էին և Նիկոլը, ում ստորագրությամբ պետք է հանձնվեր Արցախը և նրան իշխանությունը փոխանցելու աջակցողները: (2014 թվականի մի փակ հավաքի մասին` Ժիրայրի և Նիկոլի «քաղաքական խոսկապի» արարողության մասին կպատմեմ հաջորդիվ):
2015 թվականին հատուկ ծառայությունների և Սերժի կողմից անցկացված քաղաքային շախմատի դեբյուտում` «Պերմյակով», «Ավտոերթ Արցախ», «Ապրիլի 24` Հարյուր ամյակը առանց ռեժիմի», «Սահմանադրական հանրաքվե» քաղաքական շախմատի տախտակի վրա տեղադրվեց և խաղարկվեց հերոսի համբավով «ֆիգուրը»:
«Ֆիգուրը» քաղաքական շախմատի պարտիայի դեբյուտում.
2015 թվականի հունվարի 15-ին «Պերմյակով» ողբերգության բողոքի ցույցերի ժամանակ «ֆիգուրը» և Լևոն Բարսեղյանը նույն սինխրոնությամբ սադրիչ գործողություններ էին իրականացնում: Գյումրիի դատախազության առջեւ հավաքված ցուցարարներին ուղորդում էին գնալ և հարձակվել ՌԴ հյուպատոսության վրա: Զավեշտալին այն է, որ թեպետ նրան, որ Հանրապետության ամբողջ ոստիկանությունը իր վերնախավով այդ օրը գտնվում էր Գյումրիում, մոլորված ցուցարարներին, որոնց առաջնորդում էին Լեւոն Բարսեղյանի և Ժիրայր Սեֆիլյանի սադրիչները չխոչընդոտեցին` չփակեցին Գյումրիի դատախազությունից մինչև ՌԴ հյուպատոսություն տանող ճանապարհը: Այս ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 1,5 կիլոմետր: «Ֆիգուրի» և Լևոնի սադրիչները ու ջուր պղտորողները ՌԴ հյուպատոսության վրա գրոհելիս, ինչպես մենք Բերձոր գնալիս ու ՊՊԾ գունդ մտնելիս և ինչպես Նիկոլը Ռադիոտունը գրավելիս Սերժի ոստիկանության կողմից դիմադրության կամ խոչընդոտի չհանդիպեցին:
2015 թվականի հունվարի 31-ին տեղի ունեցավ, 2014 թվականի դեկտեմբերի 20-ին «Նախախորհրդարանի» կողմից «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսով չեղարկված ավտոերթը դեպի Արցախ և Բերձորի մուտքի մոտ Արցախի ուժային կառույցների կողմից հայտնի խայտառակ ծեծ ու ջարդը: Ի՞նչ խնդիր կարող էր լուծել այդ ավտոերթը: Ո՛չ մի: Ինչպես որ ոչ մի խնդիր չէին լուծելու տարիների ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններում կատարված բազմատասնյակ մյուս ավտոերթերը: Բայց Արցախի պարագայում Ժիրայրը բազմիցս զգուշացվել էր, որ այն ոչ մի գնով չի թույլատրվելու: Բազմիցս զգուշացվել էր, որ փորձելու դեպքում դա ուժով կանխվելու է: Նա նույնիսկ կանչվել էր Ստեփանակերտ, Բակո Սահակյանի գրասենյակ, և Արցախի ռազմաքաղաքական ամբողջ վերնախավի ներկայությամբ կրկին զգուշացվել: Հուշագրավ է, որ Երևանից մինչև Գորիս ամբողջ ճանապարհը ավտոերթը ընթացել է առանց որևէ խոչընդոտի ոստիկանների ուղեկցությամբ` նրանք առաջնորդել են ավտոշարասույնը: «Ֆիգուրը» հաստատապես իմանալով, թե ինչ է սպասվում, ավտոշարասյանը Բերձորի մատույցներում չէր հրաժարվել սադրանքից և մինչեւ Բերձոր իրականացրեց երեխաների ու կանանց մասնակցությամբ ավտոերթը: Ի թիվս ուրիշների, նա էլ ստացավ մահակների բիրտ հարվածների իր բաժինը: Բազմիցս կրկնված զգուշացումների պարագայում այդ համառությունն այլ նպատակ չէր կարող հետապնդել, քան Հայաստանցի-Ղարաբաղցի արհեստական սեպի թարմացմանը, իր անձին ու ղեկավարած կազմավորման կարևոր նշանակություն տալուն և իհարկե Արցախի հերոսին, կանաց և երեխաներին Արցախում ծեծելու տեսարանի նկարահանման տարածմանը:
2015 թվականի սկզբին «ֆիգուրը» հայտարարեց «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսով ապրիլի 24-ին ընդվզման օր և կոչ արեց ժողովրդին այդ օրը դուրս գալ օրվա իշխանության դեմ: «Ընդվզումն» այդ օր նշանակելու Ժիրայրի տրամաբանությունը հետեւյալն էր. «Ապրիլի 24-ին ժողովուրդը տասնյակ հազարներով արդեն փողոցում է լինելու, ուստի շատ հեշտ կմիանա մեր կոչին»: Ոչ ավել, ոչ պակաս: «Ազգային-քաղաքական» մտքի ինչպիսի՛ փայլատակում: Ազգային մեծագույն աղետը շահարկելու ինչպիսի՛ չարչիություն: «Ապրիլի 24` 100-ամյակը առանց ռեժիմի» ակցիայից առաջ Ժիրայրը իր մեղսակիցների հետ կրկին ստացավ ուղեգիր և գնաց ապահով վայր` մեկուսարան: Այդ ժամանակ կրկին Թորսը Սեֆիլյան հանդիպեց Սերժին: Ինչ խոսեցին` համենայնդեպս արդյունքը եղավ Ժիրայրի և մյուսների մեկամսյա բանտային ուղեգրի ավարտը: Ժիրայրը դուրս եկավ բանտից հերթական հալածյալի պիտակով և կրկին գործի անցավ Ազատության հրապարակում: Այս անգամ նա պետք է գործեր «Ոչ» սահմանադրական փոփոխությունների ճամբարում:
2015 թվականի աշնանը «ֆիգուրը» հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի իր կողմից ղեկավարման մասին և որ ինքն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել են` եթե անհրաժեշտություն լինի, ընտրելու են ամեն գնով փոփոխություն անելու տարբերակը: Եվ նրանք մի առ ժամանակ Ազատության հրապարակում անցկացրեցին բողոքի գործողություններ: Ազատության հրապարակից կոչ արեցին «Ոչ»-ի ճամբարի մյուս քաղաքական ուժերին միանալ պայքարին: Ժիրայրը դիմեց նաեւ Նիկոլին բղավելով «Նիգոլ ուրես, ըզգզել է»: Բայց ավաղ այս պայքարն էլ ավարտվեց Նիգոլի չափսերով կարված սահմանադրության հաստատմամբ և Սերժի գրասենյակի մոտ ծաղիկների խոնարմամբ: Նիգոլը այդպես էլ չեկավ, քանի որ համոզված էր, որ իսկապես «ըզգզել է»: Շուտով նա հագնելու էր իր չափսերով կարված սահմանադրությունով կոստյումը և մեծ ջանասիրությամբ, նույնիսկ մարդկության դեմ հանցագործությամբ հանձնելու էր Արցախը:
(Շարունակելի)
Արմեն Բիլյան
«Արմավիր» ՔԿՀ