Երևանում հուղարկավորել են 23-ամյա օտարերկրացո...

Երևանում հուղարկավորել են 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ըստ լրատվականի՝ Երևանում կատարված հուղարկավորությանը մասնակցել է մոտ 40 մարդ, այդ թվում` Այշատի ընկերները, նրա հարցով զբաղվող ակտիվիստներ, լրագրողներ։ Մարմինը հողին են հանձնել Երևանի գերեզմանատներից մեկի առանձին հատվածում, որտեղ թաղվում են ինքնությունը չպարզված մարդիկ` առանց շիրմաքարերի։

Ըստ Հայաստանի օրենսդրության՝ դին կարող էր հանձնվել միայն հարազատներին։ Սակայն վերջիններս հրաժարվել էին անգամ պատասխանել պաշտոնական հարցումներին։

Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից և 2025թ․ հոկտեմբերի 15-ին կորել Երևանում: Նա գնացել էր ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպման, իսկ մի քանի օր անց նրան մահացած էին գտել։ ՀՀ իրավապահները նրա սպանության մեջ կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։