Արամ Սարգսյանը քաղաքական դաշտում հայտնվել է պատահաբար։ Պատճառը իր հերոս եղբոր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի սպանություն էր։
Երկար տարիներ Արամ Սարգսյանը փորձում էր իրենց ներկայացնել Վագեն Սարգսյանի գաղափարների ժառանգորդ և իր քաղաքական միակ կապիտալը հայրենասեր հայորդու եղբայրը լինելն էր։
Պատերազմում խայտառակ պարտությունը կարծես պետք է պատճառ դառնար, որպեսզի Արամ Սարգսյանը, լինելով հայրենիք ազատագրող Վազգեն Սարգսյանի «ժառանգորդը», վերջնականապես խզեր իր կապերը հայրենիք հանձնող Նիկոլ Փաշինյանի հետ, բայց տրամագծորեն հակառակ գործընթացը տեղի ունեցավ։
Արամ Սարգսյանը ոչ միայն չհեռացավ Նիկոլ Փաշինյանից, այլև սկսեց հայրենքի հանձնումը հիմնավորել և ապացուցել, որ այս կամ այն գյուղը եղել է ադրբեջանական ու բնական է, որ պետք է հանձնվեր։
Ու հիմա, երբ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հայրենիքի հանձնված բնակավայրերում պղծվում են հայկական արժեքները, այդ թվում Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը, կարելի է համարել, որ Արամ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է վերցրել ու նաև մասնակից է այդ գործընթացին։



