Հելսինկյան շրջանային դատարանը երեք օտարերկրացու կալանավորել է ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու կասկածանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Helsingin Sanomat թերթը։
Ուրբաթ օրը բերման են ենթարկվել 1985, 1987 և 1990 թվականներին ծնված բանտարկյալները։ Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ը Հելսինկիում երեք օտարերկրացիներ ներգրավված են եղել հանցավոր գործունեության մեջ։
Ենթադրաբար, տղամարդիկ կապված են եղել ԴԱԻՇ-ի հետ։
«Մենք այս պահին հետաքննում ենք այս հարցը»,-ասել է ոստիկանության հանձնակատար Միկկո Սալմինենը:



