Հրապարակվել են ամերիկյան SM-3 հրթիռի բեկորների պատկերները, որոնք հայտնաբերվել են Թուրքիայի Հաթայ նահանգում։ Հրթիռը Թուրքիայի օդային տարածքում խոցել է իրանական բալիստիկ հրթիռը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ իրանական բալիստիկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում։ Հրթիռն արձակվել է Իրանի տարածքից, անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և ուղղվել դեպի Թուրքիայի օդային տարածք։ Հրթիռը ոչնչացրել են Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը։



