Հայտնի է՝ երբ տեղի կունենա «տոնածառ-փարթին»

Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին:

Այս մասին տեղեկատվությունը հայտնել են Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Հիշեցնենք՝ այս տարի երկրի գլխավոր տոնածառի  համար քաղաքային իշխանությունները ծախսել են մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։