Հայտնի է «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ց...

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի խոսնակ Ջեմմա Համբարձումյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայտնի է «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցումների պատճառը:

«Դալմա Գարդեն մոլի» ցնցումների առաջացման պատճառը եղել է տանիքում գտնվող օդափոխիչ սարքի սխալ տեղադրությունը: Օդափոխիչ սարքի տակ պետք է տեղադրված լիներ ռետինե հատուկ ներդիր` բացառելու պատերի վրա դրա հնարավոր տատանումը: Այդ աշխատանքը, ըստ էության, չի արվել:

Ցնցումները զգացվել են շենքի մոտ 200 քմ մետրի վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը, որը անսարք է եղել:

Նա տեղեկացրեց` Սեյսմիկ ծառայության մասնագետները տեղում մոնիթորինգ են արել հատուկ սարքերով, երեկվանից որևէ ցնցում չի գրանցվել, մոլին կոնստրուկտիվ վնաս չի պատճառվել: