Հայտնի է Բայդեն-Պուտին հանդիպման օրակարգը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա հնարավոր հանդիպմանը քննարկելու են այն հարցերը, որոնք վերաբերում են անվտանգությանն ու սպառազինությունների վերահսկողությանը։ Այս մասին հայտարարել է Զինաթափման հարցերով կոնֆերանսում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներում պատրաստվում են այդ քննարկումներին։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին տեղի ունեցած Բայդեն-Պուտին հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ երկու գերտերությունների ղեկավարները չեզոք երկրում կհանդիպեն։