Հայտնի է՝ ԱՄՆ-ն ինչ դրրքորոշում ունի տարածաշր...

Ադրբեջանական Bizim Media-ն հարցում է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարություն՝ իմանալու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման մասին:

«Մենք տեղյակ ենք Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապի առնչությամբ ընթացող քննարկումների մասին՝ կապված Հայաստանի տարածքով հարավային տարանցիկ երթուղու հնարավոր զարգացման հետ: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,- պատասխանել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։