Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 86-ա...

Սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1939 թվականին ծնված Գալուստ Ե.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրակայանում հայտնաբերվել է նրա դին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։