Հայտնաբերվել է Շիրակում երիտասարդ ամուսինների...

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների մի քանի ամիս տեւած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում տեղեկցել են, թե գտնվում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող անձը, բացատրական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:

Կայքի տեղեկություններով՝ նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծռայութան համապատասխան հիմնարկ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հետախուզում էր հայտարարվել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի նկատմամբ։

Վերջինս կասկածվում էր հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդին մահացել էին, իսկ ինքը հասցրել էր հատել Հայաստանի սահմանը՝ փախչելով Վրաստան։