Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխո...

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է վարչություն:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ապակե երկու տարա, իսկ կայանված տրակտորի պահեստային մասում՝ նույն զանգվածով երեք փաթեթ: Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը մոտ 450 գրամ է եղել։ 

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։