
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է նախագահական ընտրությունների առաջին 400 արձանագրությունները։ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության թեկնածուի՝ պետության ներկայիս ղեկավար Մայա Սանդուի օգտին քվեարկել է քաղաքացիների մոտ 33,7%-ը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին՝ 30,6%-ը, իսկ «Մեր կուսակցության» թեկնածու Ռենատո Ուսատիի օգտին՝ մոտ 15%-ը, հաղորդում է MOLDPRES-ը։
Ըստ ԿԸՀ-ի տվյալների, տեղական ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 546 757 ընտրող կամ ընտրացուցակներում ընդգրկվածների 51,4%-ը։
Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու։