Հայտարարվել է մթնոլորտի աղտոտվածության ամենաբ...

Պակիստանի Լահոր մեգապոլիսն առաջատարն Է աշխարհում ամենաաղտոտված մթնոլորտով քաղաքների ցուցակում: Նոյեմբերի 24-ին այդ մասին հայտնում Է Շվեյցարիայի IQAir օդի որակի դիտազննման առցանց պլատֆորմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ Լահորի օդում PM2,5 պինդ մասնիկների պարւնակությունը ներկայումս 38,6 անգամ գերազանցում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարեկան նորմաները: Օդի որակի պաշտոնական ինդեքսի(AQI) համաձայն՝ մթնոլորտի աղտոտվածության աստիճանով Լահորին միջազգային հսկիչ մարմինները տվել են բալերի ամենաբարձր քանակությունը՝ 397:

 Աշխարհի ամենաաղտոտված քաղաքների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել Է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորը, Հնդկաստանի Կալկաթան հայտնվել Է երրորդ, Նյու Դելին՝ չորրորդ հորիզոնականում:

 Հինգերորդ տեղում Է Պակիստանի եւս մեկ քաղաք՝ Կարաչին: Օդի որակի AQI ինդեքսի համաձայն՝ աղտոտվածության պարունակության 301-ից բարձր մակարդակը համարվում Է վտանգավոր առողջության համար: Օդի որակը գնահատվում Է դրանում 10 միկրոմետրից (PM10) պակաս տրամագծով կախյալ մասնիկների եւ 2,5 միկրոմետրից (PM2,5) պակաս տրամագծով մասնիկների պարունակությամբ:

 Առաջինների թվին են դասվում փոշին, ծաղկափոշին եւ բորբոսը, երկրորդների թվին՝ այրման արգասիքները եւ օրգանական մասնիկները: Կախյալ մասնիկները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ դրանք ունակ են ներթափանցելու խորը թոքեր եւ նստվածք տալու այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: