
Սեպտեմբերի 7-9-ը նախատեսված է ամերիկյան գործարար համայնքի պատվիրակության այցը Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ։
Նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Դեսպանությունը հավելել է, որ այս քայլը կնպաստի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և նշանավորում է երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության նոր փուլի սկիզբը։