
Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հայորդիները զոհվել են, որ մենք երջանիկ ապրենք: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՔՊ խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսայի հետևանքով հարյուրավոր զոհերի օրը տոնախմբություն է կազմակերպվել։
«Մեր հայրենակիցները զոհվել են, որ մենք ապրենք, իրենք զոհվել են, որ մենք երջանիկ լինենք։ Իրենք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, երեխաների երջանկության համար»,- նշել է նա:
«Իրենք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, երեխաների երջանկության համար։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին նրանք երկնային կյանքում երջանկանում են, որ տեսնում են իրենց անձնազոհության շնորհիվ իրենց երեխաները, հարազատները, հայրենակիցները ժպտում են, ուրախանու, երգում ու պարում են»,- ավելացրել է Հովհաննիսյանը: